Հասարակություն Պատահարներ 

Ավտովթարի արդյունքում զինվորական է մահացել

analitik.am

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 22-ամյա Վ. Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասում մխրճվել է թիվ 27 հասցեի դիմաց կայանված բեռնատար քարշակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից