Հայաստան Քաղաքական գլխավոր 

Տարոն Մարգարյանն առողջական խնդիրներ ունի

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Արեյանը, պատասխանելով ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե ինչու է Տարոն Մարգարյանը բացակայում, հայտարարեց, որ վերջինս առողջական խնդիրներ ունի. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօրվա նիստին բացակայում է առողջական խնդիրների պատճառով»:

Ավելի վաղ նիստին Մարգարյանի բացակայության մասին հայտնել էին նաև լրատվամիջոցները:

 

Նույն շարքից