Քաղաքական 

Ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը. Իլհամ Ալիև

Ադրբեջանը պատրաստ է ոչնչացնել Արցախում ռազմական և ռազմավարական օբյեկտները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն իբր կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն չկա գոնե մեկ օբյեկտ, որն իրենք չեն կարող ոչնչացնել:

Ադրբեջանի նախագահը զերծ չի մնացել ադրբեջանական սուտը կրկնելուց՝ ասելով, որ Արցախն ադրբեջանական հող է  և իրենք չեն համակարպվելու դրա կորստի հետ:

Իր խոսքում Ալիևը նաև նշել է, որ 2003 թվականից հետո իր երկիրը 15 անգամ ավելացրել է ռազմական ծախսերը՝ հավելելով, որ պատերազմն ավարտված չէ, ավարտվել է դրա միայն առաջին փուլը:

 

Նույն շարքից