«Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ճաղերի ետևում, բայց ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանութան չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել, պետք է ճաղերի ետևում հայտնվեն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ճաղերի ետև ուղարկելու մասին հարցին:
Փաշինյանի խոսքերով, ինչ վերաբերում է նրան, թե ով պետք է հայտնվի ճաղերի ետևում, իսկ ով ոչ, դրանով պետք է քննչական մարմինները և դատախազությունը զբաղվեն և դատարանը որոշում կայացնի: