Հասարակություն 

Փաշինյանն այն մասին թե երբ է գալու «Նեմեց Ռուբոյի» ժամանակը

«ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ես որքանով որ տեղյակ եմ առաջիկայում տեղի են ունենալու ֆեդերիացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ, որ տեղի կունենան այնպիսի ընտրություններ, որոնք կլինեն ֆեդերացիայի անդամների և ֆուտբոլասերների սրտով»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե երբ է գալու «Նեմեց Ռուբոյի» (ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյան) ժամանակը:

Վարչապետը հավելել է, որ այդ հարցով պետք է զբաղվեն  ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, ովքեր այդ ընտրություններին մասնակցելու են և քվեարկելու:

Նույն շարքից