Հասարակություն Ֆեյսբուք 

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն Փաշինյան.

Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել.

Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից.

Իմ, և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպես կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից ( пуля ) առաջացած անցքեր ???

Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.

Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային.

Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.

Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»:

Նույն շարքից