Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատել է մամուլում տարածված այն տեղեկությունները, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ հավելելով, որ ինքը դա նորմալ է գնահատում:
Ինչ վերաբերում է նրան, թե ով է փոխարինելու նախկին վարչապետին, Շարմազանովը նշել է, որ որոշումը կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում:
Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին որոշում, ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, չկա: