Այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով իրավապահների գործողություններին և պատասխանելով հարցին, թե կարծիք չունի արդյո՞ք, որ շուտով հերթը կհասնի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց, որ վերջինս բացի Արցախի շահը պաշտպանելուց, բացի լավ բաներ անելուց, այլ բան չի արել:
Հարցին, թե այդ դեպքում ինչու եղավ հեղափոխությունը, Շարմազանովն ասաց՝ որովհետև հասարակությունն այդպես ուզեց և բոլոր երկրներում էլ կարող է լինել. «Ինչու եղավ, դրա մասին շատ շուտ է խոսել: Լավ եղավ, թե վատ, դա էլ ապագան ցույց կտա: Աստված տա, ամեն ինչ լավ լինի, և մեր ժողովուրդը երբեք հիասթափություն չապրի, դա ամենավատ բանն է»: