Կատալոնիայում և Իսպանիայում «Հայկական մաֆիայի» դեմ տեղի ոստիկանության լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում, ինչպես հայտնում է catalannews.com-ը, ձերբակալվել է 142 մարդ:
Ձերբակալվածների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Նրանք կասկածվում են փողերի լվացման, մաքսանենգության, խարդախությունների և այլ հանցագործությունների մեջ:
El País թերթն իր հերթին հայտնում է, որ օպերացիայի նպատակն է վերջ տալ վրացի Շուշանաշվիլի եղբայրների և հայազգի օրենքով գող Էրիկ Ջաղինյանի գործունեությանը։