Քաղաքական Միջազգային Բարի օր 

Էրդողանի խոսնակը հայամետ ամերիկացի կոնգրեսականին խորհուրդ է տվել ձայնը կտրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ իր ղեկավարն ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի շնորհավորանքի կարիքը չունի և վերջինիս առաջարկել է ձայնը կտրել:

Այսպես Էրդողանի խոսնակը պատասխանել է Շիֆին, ով կոչ է արել չշնորհավորել Թուրքիայի նախագահին, ում հաղթանակը, ամերիկացի կոնգրեսականի պնդմամբ, հնարավոր է եղել ընդդիմությանը ոչնչացնելու, ձերբակալությունների, բռնության, ազատության ճնշման միջոցով:

Կալինը նշել է, որ թուրք ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, իսկ Շիֆը պետք է ձայնը կտրի:

 

Նույն շարքից