Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մի խումբ քաղաքացիներ ակցիա են սկսել՝ պաշտպանելով գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին: Նրանց խոսքերով, Գրիգորյանը լավ գյուղապետ է և լուծում է տալիս իրենց բոլոր հարցերին: Օրինակ գերեզմաններն անվճար է փորում, կատաֆալկան ձրի տալիս է, օգնում է ուսանողներին, մարտի 8-ին նվերներ է բաժանում և այլն:
Նշենք, որ այս գյուղում արդեն մի քանի օր է ակցիաներ են ընթանում: Մինչ այսօր ակցիաների մասնակիցները պահանջում էին գյուղապետի հրաժարականը, իսկ արդեն այսօր ակցիա են կազմակերպել նաև վերջինիս կողմնակիցները:
Հավելենք, որ Զարզանդ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: