Հասարակություն 

Առաքել Մովսիսյանը (Շմայս) ԱԱԾ-ին է հանձնել իր «պատմական» զենքը

Երեկ՝ հունիսի 26-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ԱԱԾ է գնացել և հանձնել իր մոտ եղած անօրինական ևս մեկ զենք: Այս մասին նա հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության շենքից դուրս գալուց հետո Ազատության հետ զրույցի ժամանակ:

Նախկին օրենսդիրը հանձնել է Շմայսեր տեսակի ինքնաձիգ, որն իր մոտ էր արդեն 20 տարի և որի մասին մոռացել էր, սակայն օրեր առաջ հիշել է և որոշել հանձնել: Բացի ինքնաձիգից, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանձնել է նաև փամփուշտներ:

Մովսիսյանի խոսքերով, ինքը 4 երեխայի հայր է և ուզում է օրենքով երկիր դարձած Հայաստանում մաքուր ապրել:

Նույն շարքից