Սպորտ Հասարակություն 

Նիգերիա-Արգենտինա խաղից հետո հոսպիտալացված Մարադոնան մեկնել է Մոսկվա

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Նիգերիա-Արգենտինա հանդիպումից հետո արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադանոն հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ ավելի ուշ մասնավոր ինքնաթիռով մեկնել Մոսկվա, այս մասին հայտնում է Ole-ն:

Նշվում է, որ Մարադոնան իրեն վատ է զգացել հենց հանդիպումից հետո: Նա խնդիրներ է ունեցել սրտի հետ, ինչի համար էլ հոսպիտալացվել է :

Հիմա արգենտինացին իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, ինչը թույլ է տալիս արգենտինացիներին շարունակել պայքարը:

Նույն շարքից