Այն բանից հետո, երբ Facebook -ը հայտնվեց տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի կիզակետում, ընկերության շատ խոշոր ներդրողներ որոշել են հասնել սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հրաժարականին, այս մասին հայտնում է Business Insider-ը:
Խոշոր ներդրողները մտադիր են նաև փոխել ընկերությունում այս պահին գործող երկմակարդակ կառուցվածքը, ինչի շնորհիվ Ցուկերբերգն ու վերջինիս շրջապատը շատ լիազորություններ ունեն:
Ցուկերբերգի փոխարեն փոփոխությունների կողմնակիցները ցանկանում են տնօրենների խորհրդի նոր, անկախ ղեկավար տեսնել: