Քաղաքական գլխավոր 

Իսրայելում հայտնել են, թե ինչու են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը հանել օրակարգից

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Թամար Զանբերգը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը հանել է օրակարգից, քանի որ չի եղել աջակցություն իշխող կոալիցիայի կողմից:

Բանաձևի քվեարկությունը պետք է տեղի ունենար երեկ, սակայն հետաձգվեց և հիմա հայտնի չէ, թե երբ այն կկազմակերպվի:

Իսրայելցի պատգամավորը հայտարարել է, որ իշխող կոալիցիան խոստացել էր հարցին անդրադառնալ Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո, սակայն շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչել, դրա համար ինքը ստիպված է բանաձևը հանել օրակարգից:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարցին կանդրադառնան Թուրքիայի ընտրություններից հետո:

Նույն շարքից