Քաղաքական 

Մարադոնան հերքում է, որ հոսպիտալացվել է

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Նիգերիա-Արգենտինա խաղի ժամանակ ցավ է զգացել պարանոցի շրջանում, սակայն հիմա արդեն ամեն ինչ նորմալ է:

Մարադոնան նշել է, որ չի հոսպիտալացվել: Նա հայտնել է, որ խաղի ժամանակ բժիշկները ստուգել են իրեն, խորհուրդ տվել տուն գնալ, սակայն ինքը հրաժարվել է:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով, ինչի շնորհիվ Մեսսին և ընկերները շարունակում են պայքարը:

Նույն շարքից