ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Մարի Կարապետյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
Վարչապետի այլ հրամանագրերով, Արամ Մելքոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ, Ծովինար Համբարձումյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։