Հասարակություն 

Ուզում ա Ծառուկյանի ախրանի պետը լինի, ուզում ա Ծառուկյանը լինի. Լարված իրավիճակ կառավարության մոտ

Այսօր՝ հունիսի 27-ին, կառավարությունը փակ նիստ է անցկացնում, օրակարգում երկու հարց կա:

Իսկ Կառավարության շենքի մոտ մի կին հանդիպում է պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելով, որ կխոսի վերջինիս ներկայութամբ:

Հուզված կինը հայտարարում է, որ իր զինվոր որդուն նպատակային ուղարկել են Արցախ սպանելու համար: Նրա խոսքերով, որդուն ծեծել են, իսկ իրեն այստեղ են ուզում սպանել. «Ի"նչ են ուզում ինձնից, ոչ տուն ունեմ: Երկու տարուց ավել տանջում են: Գագոյի ախրանի պետն ինձ վախեցնում ա, ասում է կվերացնի ինձ, մի հատ էլ քրֆում ա»:

Կնոջ խոսքերով, ոստիկանություն է գնացել, սակայն իրա վրա ծիծաղել են. «Վարչապետն ասում ա՝ ամեն ինչ օրենքով: Թող իմանան, որ ոչ մեկից չեմ վախենում: Ուզում ա Ծառուկյանի ախրանի պետը լինի, ուզում ա Ծառուկյանը լինի, ոչ մեկից չեմ վախենում»:

Նույն շարքից