Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ունեմ Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը
«Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»:
Շնորհակալ եմ պաշտոնական պատասպանի համար։ Փաստորեն այս ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո նոր ռազմականացվել են։ Պետք է հասկանալ ում կողմից»։