ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է չզեկուցվող հարց՝ որոշման նախագիծ, որով սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը: Որոշման նախագծում ասվում է.
«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասը` Կառավարությունը որոշում է.
1.Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանել՝Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1»: