Ֆեյսբուք Հասարակություն 

ՎՏԲ բանկը Հայաստանի ամենաանպատասխանատու բանկն է

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՎՏԲ բանկը Հայաստանի ամենաանպատասխանատու բանկն է: Հունիսի 19-ին դիմում եմ ներկայացնում, որպեսզի հաշվեհամարներիցս մեկի համար Visa քարտ ձեռք բերեմ: Ինձ ասում են 3 աշխատանքային օրվա ընթացքում կլինի քարտը: Գնում եմ երեք աշխատանքային օր հետո պարզվում է աշխատակիցները չգիտեն եղել է նման դիմում թե, որ: Չորրորդ օրն եմ գնում էլի մարդիկ բանից բեխաբար: Նույն օրը զանգում եմ իրենց կենտրոնական գրասենյակ: Պարզվում է իրենց աշխատակիցը դիմումը սխալ է լրացրել ու չի կապվել ինձ հետ, որպեսզի սխալն ուղղի: Մարդը մոռացել է դիմումիս մասին ու այն որ ես 15 հազար եմ վճարել: Գնում նոր դիմում եմ պատրաստել տալիս: Ինձ ասում են մինչև երեք օրվա ընթացքում կլինի: Հետո էլի չի լինում: Հիմա էլ պարզվում է քարտս պատրաստ է, բայց բանկը չգիտի որտեղ է: Ես քարտովս այս ամիս պետք է գնումներ անեմ, հակառակ պարագայում կկորցնեմ 450 հազար դրամ: Հիմա ասեք ես ոնց վարվեմ այս բանկի հետ»:

Նույն շարքից