Քաղաքական Միջազգային 

Այսօր Պուտինն ընդունելու է Թրամփի խորհրդականին

Այսօր՝ հունիսի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ կողմերը քննարկելու են միջազգային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր, խոսելու են տարածաշրջանային խնդրիների, երկկողմ հարաբերությունների մասին: Ենթադրվում է, որ քննարկվելու է նաև Պուտին-Թրամփ  հնարավոր հանդիպումը:

Նշենք, որ Բոլթոնն արդեն հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

Նույն շարքից