Բարի օր Հասարակություն 

Ադրբեջանական դիրքերից հնարավոր չէ հրաձգային զենքերով խոցել Արենի գյուղը. Հովհաննիսյան

analitik.am

Ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն չի բավականացնելու, որպեսզի ադրբեջանական կողմն Արենի գյուղի ամենահեռավոր տներին վնաս պատճառի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք՝ Պաշտպանության նախարարությունը լրագրողների մասնակցությամբ այց է կատարել նշյալ շրջան՝ այդ թվում նպատակ ունենալով ապացուցել, որ ադրբեջանական այն տեղեկությունները, թե իրենք նշանակետի տակ են պահում Արենի գյուղը, չեն համապատասխանում իրականությանը:

Հովհաննիսյանի խոսքերով, ինչ վերաբերում է միջպետական ճանապարհին, որը ևս իբր գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ, ավելի հեռու է:

Հավելենք՝ այցի վայրում զինվորականները հայտնել են, որ ադրբեջանական նոր դիրքերը մի քանի կողմերից գտնվում են հայկական կողմի նշանառության տակ:

 

Նույն շարքից