Մոնթեն միշտ ժողովրդի կողքին էր, նրա համար միշտ առաջնահերթություն է եղել ժողովուրդը: Այսօր՝ հունիսի 27-ին, Ազատության եթերում հայտարարեց Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կաներ Ազգային հերոսը, եթե այսօր ողջ լիներ:
Տիկին Սեդայի խոսքերով, Մոնթեն միշտ ցանկացել է գոհացնել ժողովրդի պահանջները, ծառայել ժողովրդին, հետևաբար այսօր նա պետք է լիներ ժողովրդի կողքին:
Ազգային հերոսի կինը նաև նշեց, որ Մոնթեն միշտ սկզբունքային է եղել, դրա համար եթե ողջ մնար պատերազմից հետո, ամենայն հավանականությկամբ կսպանեին իրեն, քանի որ կխանգարեր ինչ-որ մեկին:
Տիկին Սեդան խոսեց նաև պատերազմական տարիների Սերժ Սարգսյանի մասին՝ նշելով, որ վերջինս համեստ մարդ էր: