Հասարակություն 

Գեներալ Մանվելի մասին առաջին անգամ լսել եմ Մոնթեից. Մոնթեի կին

«Ինձ համար Մանվել Գրիգորյանը հերոս չէ և հերոս չէր նաև այս դեպքերից առաջ»,-Ազատության եթերում հայտարարեց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդան:

Տիկին Սեդան նշեց, որ գեներալ Մանվելի անունն առաջին անգամ լսել է Մոնթեից՝ շատ անձնական պայմաններում. «Մոնթեն սկսել էր աչքերը շատ թարթել գերհոգնածություն ուներ: Ես նրան մի օր ասացի, որ պետք է հանգստանալ, որպեսզի կարողանա լավ ծառայել ժողովրդին: Նա ասաց, որ ժամանակ չկա: Այդ ժամանակ ես նրան ասացի՝ ցույց տուր ինձ որևէ մեկին, ով Հայաստանից է եկել և տուն չի գնում հանգստանալու: Նա ասաց՝ Մանվելը: Հետո տղաներն ասացին, որ մանվելի ընտանիքը հետն է եղել: Առաջին անգամ այդտեղ եմ լսել նրա անունը: Հետո դժբախտաբար Մանվելի անունը տվողները դրական բաներ չէին ասում: Օրինակ խոսում էին զինվորների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին»:

Սեդան մի դեպք հիշեց, որ իր ընկերներից մեկն էր պատմել: Վերջինս հայտնել էր, որ ուտելիքի հետ խնդիրներ է եղել, սակայն մարտունեցիները նման խնդիր չեն ունեցել. «Ես մտածեցի՝ ինչո՞ւ մարտակերտցիները չունեն նման ուտելիք»:

Սեդան ասաց, որ Մանվելի մասին բացասական բաներ լսել է նաև 94-ին, սակայն փաստեր չունի:

 

Նույն շարքից