Քաղաքական 

Պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են. Արայիկ Հարությունյանը կդիմի ոստիկանություն. News.am

Պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի գրառմանը:

«ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, եւ Կրթության եւ գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ  անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:

Այսինքն մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում ինստիտուտում»,-ասել է նախարարը:

Մանրամասն՝ News.am

Նույն շարքից