Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկո Ռոխոն, ով հունիսի 26-ին դարձավ Նիգերիա-Արգենտինա հանդիպման որոշիչ գոլի հեղինակը, պատմել է այն մասին, թե ինչպես է հանդիպման առաջին խաղակեսից հետո թիմի առաջատար Լեոնել Մեսսին ոգևորել իրենց:
«Մեսսին մեզ ասաց, որ պետք է հանգստանալ, քանի որ մենք շատ անհանգիստ էինք: Նա աշխարհի լավագույն ավագն է: Լեոն ասաց «Կամ կյանք, կամ մահ»: Նա նաև ինձ ու Մասկերանոյին ասաց, որ պետք է առաջ վազել: Բոլորին կոչ արեց հարձակվել՝ անկախ ամեն ինչից: Այո, նա ռիսկի էր դիմում, սակայն դա արդարացվեց»,-հայտարարել է Ռոխոն: