Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Նարինե Գալստյանը նշանակվել է Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցի Narine Galstyanին։
Մեկ վայրկյան նույնիսկ չեմ կասկածում, որ Նարինեն կարդարացնի իր վրա դրված բարձր վստահությունը։
Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք այս պատասխանատու ժամանակաշրջանում` ի բարօրություն Լուսաշողի։

Հ.Գ. Նախկին ղեկավարը, սթափ գնահատելով համայնքի բնակիչների վճռականությունը, հեռացել էր իր դիմումի համաձայն»։

Նույն շարքից