Հասարակություն 

Քաղաքական ճաշակի հարց է. Վիգեն Սարգսյանը՝ «նախարարական բլոտի» մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաև ընկերական շրջապատ ձևավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն: Պարոն Սարգսյանն այս հարցին էլ հետևյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից