Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ինչու է Լոնդոնին վախեցնում Թրամփ-Պուտին կայանալիք հանդիպումը

analitik.am

Լոնդոնում մտավախություն ունեն, որ կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք հնարավոր է վնասեն ՆԱՏՕ-ի դիրքերը: Այս մասին հայտնում է The Times-ը:

Պարբերականի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում կարծում են, որ Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ը կարող է կրճատել Եվրոպայի մասով իր ռազմական պարտավորությունները: Դա կարող է հանգեցնել անդամ երկրների պաշտպանունակության անկմանը, ինչն էլ կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի համար «էքզիստենցիալ ճգնաժամի»:

Բացի դրանից, մտավախություն կա, որ ԱՄՆ-ը բյուջեի խնայողությունների համար կհրաժարվի մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին և  Թրամփը կփորձի Պուտին մասով կրկնել Հյուսիսային Կորեայի սցենարը:

Կա նաև մտավախություն, որ Թրամփը կարող է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփ-Պուտին հանդիպման ժամկետների և վայրի մասով համաձայնություն է ձեռք բերվել:

 

Նույն շարքից