Թուրքիայում հայտնի լրագրող Մեհմեթ Ալթանը, ով փետրվարին դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ազատ է արձակվել: Ինչպես հայտնում է P24 ոչ կառավարական կազմակերպությունը, Ալթանն ազատ է արձակվել 2 տարի բանտում անցկացնելուց հետո:
Ավելի վաղ Թուրքիայի Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել լրագրողին ազատ արձակելու մասին: Դեռ հունվարին երկրի Սահմանադրական դատարանը վճիռ էր կայացրել, որի համաձայն Ալթանի նախնական կալանքի ժամկետն անթույլատրելի էր համարվել:
Հավելենք, որ Ալթանն իր եղբորը՝ Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանի հետ մեղադրվում էր Ֆաթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: