Հայաստան Քաղաքական 

Նախկին նախարարն աշխատանք է փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում: Նշված էր, որ առաջիկայում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ: Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ որոշ ճշգրտումներով: Նա ասաց, որ ոչ թե փաստաբանությամբ, այլ հնարավոր է իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվի:

Փաստաբանությամբ զբաղվելու համար, նկատենք, նախ պետք է փաստաբանի լիցենզիա ձեռք բերել և այլն: «Դա կարող է լինել իրավաբանական խորհրդատվական գրասենյակ, բայց չեմ կարող ասել՝ հաստատ էդ ճանապարհն եմ ընտրել:

Ընդհանուր առմամբ, հետևյալը կասեմ, քանի որ ես բիզնեսմեն չեմ, բնականաբար, որոնում եմ, թե ինչով եմ զբաղվելու: Դա գործընթաց է, ես չեմ բացառում նաև այդ տարբերակը, որ կզբաղվեմ իրավաբանական խորհրդատվությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ չի պատրաստվում այս պահին դառնալ փաստաբան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից