Բարի օր Հասարակություն 

Մանվելին, նրա փողոցային կնգան ու արջի քոթոթի նման թուլային պետք է գցել վանդակը. Զոհված զինվորի մայր

analitik.am

«Եթե Մանվելի, Սերյան Օհանյանի, Աղվան Հովսեփյանի, դատախազի նման տականքներին բռնեն ու մեր տղաների գործները վերցնեն, տաք տաք գործերը վերցնեն, դրանք կբացահայտվեն: Սակայն ես լսեմ եմ, որ բոլորի գործերն իրենց ձեռք չի տալիս, որ բացահայտեն»,-այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ գործադիրի մոտ հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի մայրը:

Տիկինը նշեց, թե ցանկանում է, որ Մանվել Գրիգորյանն այն ցավը տեսնի, որն ինքն է տեսել. «Մանվելի թուլեն, որ արջի քոթոթի նման ֆռֆռում է, պետք տանեն գցեն վանդակը, Մանվելին ու կնոջն էլ մյուս վանդակը: Էտ արջերը պետք է Մանվելի թուլին այնքան գզզեն, որ ինքը ցավ զգա: Թե չէ Մանվելի նմանները ցավ չեն զգում: Մանվելն ով է եղել իր կյանքում: Մենակ Մանվելը չէ, մի հատ Օհանյանի ունեցածը նայեք: Նա Վրաստանում հյուրանոց է սարքել, հիմա ասում է տուն չունի: Էտ որ լափել եք, մեր երեխեքի արյունն եք լափել: Ամեն ինչ պետք է բացահայտվի»:

Տիկինը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից բոլոր սպանված զինվորների գործերը պետք է բացահայտվեն:

 

 

Նույն շարքից