«Մենք ի սկզբանե չգիտեինք զենքն օրինական է, թե՝ ոչ, բայց մենք տեղեկություններ էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մյուս մեքենայում զենք կա»,-այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելեով, որ այդ փաստը ստուգելու համար գործողություններ իրականացվեցին:
Ոստիկանապետն ասաց, որ հայտնաբերված զենքերն օրինական են եղել: Այլ հարցերի պատասխանել Օսիպյանը հրաժարվեց, ասաց, որ պետք է սահմանափակվել ասածով:
Հարցին, թե Սարգսյանի մասով իր վրա ճնշումներ գործադրվել են արդյո՞ք, Ոստիկանապետն ասաց, որ իր գործառույթներն իրականցնում է ՀՀ Սահմանադրության համապատասխան, իրեն որևէ ցուցում, հրաման չեն տվել, ինքն օրենքի շրջանակներում է գործում: