Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հիմքով է ձերբակալվել Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ասաց, որ պետք է դիմել ՀՔԾ, որտեղ սպառիչ պատասխան կտան:
Ոստիկանապետը հայտարարեց, որ այսօրվա Հայաստանում, եթե մարդ է ձերբակալվում, ուրեմն բավարար հիմքեր կան դրա համար:
Օսիպյանը նաև հաստատեց, որ օրեր առաջ հայտնի պահածոների գործով ոստիկանությանը հայտնել են, որ դրանք հենց Ամիրյանի հրահանգով են հայտնվել բեռնատարում՝ հավելելով, որ կան համապատասխան բացատրություններ և հայտնելով, որ նյութերը փոխանցվել են ՀՔԾ:
Ինչ վերաբերում է Ամիրյանին կալանավորելուն, այդ մասով դեռ որոշում չկա, այն, ՀՔԾ պետի խոսքերով, կախված է վերջինիս վարքից:
Ոստիկանապետը խոսեց նաև քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի մասին՝ հայտարարելով, որ վերջինիս ձերբակալության մասին որոշում կա, նա գտնվում է հետախուզման մեջ: