Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց, որի համաձայն ՀՀ վարչապետը կունենա երկու նստավայր՝ Բաղրամյան 26-ում (նախագահի նախկին նստավայր) և Կառավարության շենքում: Որոշումն ընդունելուց առաջ վարչապետ Փաշինյանն ասաց, որ որոշումն օրենքից բխող տեխնիկական լուծում է:
Վարչապետը նաև հայտարարեց, որ մոտ ապագայում Բաղրամյան 26-ի նստավայրը վերադարձվելու է նախագահին. «Մենք չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել և այդ հարցերին, լուծում կտրվի: Վարչապետը կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից և այն ժամանակի ընթացիտեք, որ վարչապետի և նախագահի կարգավիճակների փոփոխությունների առումով որոշակի արարողակարգային պարտականություններ կան: Հիմա նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, և արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ: Մենք պետք է ուսումասիրեք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու»:
Փաշինյանը նշեց, որ այդ հարցը լուծվելու է հնարավորինս կարճ ժամկետներում՝ նշելով, որ իր համար ավելի հարմար է աշխատել կառավարությունում, և վարչապետը կունենա մեկ նստավայր: