Հնդկաստանում վթարի է ենթարկվել Ուտտար-Փրադեշ նահանգի կառավարությանը պատկանող օդանավ, այս մասին հայտնում է India TV News-ը:
Հեռուստաընկերության տեղեկություններով, այս պահին հայտնի է 5 զոհի մասին: Զոհերից մեկն օդաչուն է, երեքը՝ ուղևոր, մեկը՝ անցորդ:
12 տեղանոց օդանավն ընկել է Մումբաի քաղաքում կիսակառույց շենքի վրա: