Հասարակություն 

Ռուսաստան ժամանած ամենասիրառատ երկրպագուները

Momondo.ru  փորձագետները փորձել են պարզել, թե Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Ռուսաստան ժամանած որ երկրի երկրպագուներն են ամենաշատը պատրաստ սիրավեպեր սկսելուն:

Արդյունքում պարզվել է, որ ամենաշատը սիրային հարաբերություններ սկսելուն պատրաստ են լեհերը՝ 37 տոկոս: Երկրորդ հորիզոնականում հայտնվել են բրազիլացիները՝ 36 տոկոսով, իսկ եռյակը եզրափակում են արգենտինացիները՝ 34 տոկոսով:

Սիրավեպեր սկսելուն ամենաքիչը պատրաստ են ճապոնացիներն ու հարավկորեացիները՝ համապատասխանաբար 14 և 10 տոկոսով:

Նույն շարքից