Հասարակություն 

Որտեղ է եղել գեներալ Մանվելի կինը մինչև ձերբակալվելը

Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք միջնորդություն ներկայացվելու է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար, հայտարարեց, որ այս պահին չի կարող հստակ պատասխան տալ, քանի որ որոշումը կախված է նաև նախաքննության արդյունքում վերջինիս ցուցաբերած վարքագծից:

Խաչատրյանը նշեց, որ գեներալ Մանվելի կինը կասկածյալի կարգավիճակում է, և 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

Ինչ վերաբերում է նրան, որտեղ է եղել Նազիկ Ամիրյանը մինչև ձերբակալվելը, երբ իրեն որոնել են, ՀՔԾ պետն ասաց, որ այս պահին այդ հարցը նախաքննության ապացուցման առարկա չի հանդիսանում, դրա համար այն չի քննարկվում:

Խաչատրյանը խոսեց նաև հենց Մանվել Գրիգորյանի գործի մասին՝ նշելով, թե չի կարծում, որ այն հնարավոր կլինի 2-ամսյա ժամկետում հասցնել ավարտին:

Հիշեցենք, որ Նազիկ Ամիրյանը ինքնակամ ներկայանալուց հետո ձերբակալվեց երեկ՝ հունիսի 27-ին:

Նույն շարքից