ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր եղել է Կարմիր հրապարակում կառուցված ֆուտբոլային խաղադաշտում, որը պատրաստվել է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության համար: Պուտինը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ ֆուտբոլ է խաղացել, նույնիսկ փորձել է գոլի հեղինակ դառնալ, սակայն չի կարողացել:
Խաղադաշտում Պուտինը հանդիպել է համաշխարհային ֆուտբոլի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են բրազիլացի Ռոնալդոն, իսպանացի Կառլես Պույոլը, գերմանացի Լոթար Մաթեուսը, ինչպես նաև Ալեքսեյ Սմերտինն ու Դմիտրի Բուլիկինը: