Հասարակություն 

Ինչու են Փաշինյանի կառավարությունում այսքան շատ «անթրաշները», ֆաշիստական դրսևորումներ կա՞ն

Այսօր՝ հունիսի 28-ին, Ազատության ուղիղ եթերում վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե ինչու նոր կառավարության անդամներից շատերը չեն սափրվում, մի՞թե ֆաշիստական կարգերի համաձայն, բոլորը պարտավոր են մորուք ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման և արդյո՞ք ապագայում պատրաստվում է վարչապետին կրկնօրինակել սանրվածքի մասով, ասաց, որ յուրաքանչյուրն իր մորուքն ունի և ֆաշիստական որևէ դրսևորում չկա, այն ընդամենը ցանկություն է:

Խոսելով կառավարության անդամների մեծ մասի չծառայած լինելու մասին՝ Մկրտչյանն, ասաց, որ եթե պարզվի կան մարդիկ, ովքեր չեն ծառայել օրենքի խախտումներով, այդ հարցով իրենք կզբաղվեն, քանի որ բոլորն օրենքի առաջ հավասար են:

Նույն շարքից