Մի քանի օր առաջ ոստիկանությունը մասշտաբային ստուգումների արդյունքում Հայաստանում բերման ենթարկեց մեծ թվով օրենքով գողերի և քրեական հեղինակություններին: Օպերացիան լայնորեն լուսաբանվեց Ոստիկանության և քննչական մարմինների կողմից: Դրանից հետո հայտնի դարձավ, որ օրենքով գողերից մի քանիսի մասով մեղադրանք է առաջադրվել, նույնիսկ եղան ձերբակալություններ:
Սակայն, Analitik.am-ի տեղեկություններով, օրենքով գողերին, ում նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ, ազատ են արձակել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրվել:
Սա նորմալ է, սակայն զարմանալի է, թե ինչու այս ինֆորմացիան նույն իրավապահ մարմինները նույն շուքով չեն ներկայացնում: Ստացվում է, որ բերման ենթարկելը շուքով է ներկայացվում, բայց ազատ արձակելը՝ թաքուն: