Հասարակություն Ֆեյսբուք 

Գերմանական ընկերությունն Ադրբեջանի հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրել

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։

Տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող։ Կարծում եմ, որ նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ֊գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։

Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։

Ընթացքի մասին կտեղեկացնեմ»։

Նույն շարքից