Սպորտ Հասարակություն 

Բրազիլացի ֆուտբոլիստի վնասվածքի պատճառը կարող է լինել փափուկ ներքնակը

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարան Mundo Deportivo-ին հայտնել է, որ հավաքականի պաշտպան Մարսելոյի վնասվածքի պատճառը կարող է լինել չափազանց փափուկ ներքնակը:

Ներքնակը, որի մասին խոսվում է, գտնվում է այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Բրազիլիայի հավաքականը: Բժիշկը նշել է, որ պետք է մի քիչ սպասել հստակ հասկանալու համար, թե որն է եղել վնասվածքի պատճառը:

Հիշեցնենք, որ Մարսելոն վնասվածք ստացավ Սերբիայի հավաքականի դեմ խաղում և ստիպված եղավ խաղադաշտը լքել ժամանակից շուտ:

Նույն շարքից