Քաղաքական 

Եվրամիությունը որոշում է կայացրել հակառուսական պատժամիջոցների մասով

Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների առաջնորդները որոշում են կայացրել ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ որոշումը կայացվել է կարճ բանավեճից հետո:

Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Ռուսաստանի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել 2014 թվականից՝ կապված Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ: Ռուսաստանի պատասխանը չուշացավ, շուտով Մոսկվան սկսեց սահմանափակումներ կիրառել այն երկրների ապրանքատեսակների համար, որոնք միացել էին իր դեմ միջոցառումներին:

Նույն շարքից