Հասարակություն 

ԱՄՆ-ում թերթի խմբագրությունում հրաձգության արդյունքում 5 զոհ կա. Հրաձիգի ինքնությունը հայտնի է

ԱՄՆ Մերիլենդ նահանգում Capital Gazette թերթի խմբագրությունում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 զոհ և մոտ 20 վիրավոր կա: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հավելելով, որ հրաձիգի ինքնությունը հայտնի է:

Կասկածյալի անունը Ջարոդ Ռամոս է, նա 38 տարեկան է:  Վերջինս հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ, վնասել է մատները, որպեսզի հնարավոր չլինի մատնահետքերի օգնությամբ պարզել ինքնությունը, սակայն իրավապահներին ամեն դեպքում հաջողվել է դա անել:

Ոստիկանները նշում են, որ հարձակումը մանրամասնորեն պլանավորած է եղել: Երիտասարդ տղամարդը 2011 թվականից խնդիրներ է ունեցել թերթի հետ և որոշել է այդ կերպ լուծել իր հարցերը:

Նույն շարքից