Քաղաքական 

Դոնալդ Թրամփը Մակրոնին առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ապակայունացնել Եվրամիությունը: Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է դուրս գալ միությունից՝ փոխարենը ստանալով շահավետ երկկողմ գործարք, այս մասին գրում է The Washington Post-ը:

Թերթին այս առաջարկի մասին հայտնել է եվրոպական անանուն աղբյուրը: Այս խոսակցությունն իբր տեղի է ունեցել ապրիլի վերջին երկու երկրների ղեկավարների մասնավոր հանդիպման ժամանակ:

Թերթի փոխանցմամբ, Սպիտակ տունը չի հերքել չինովնիկների հայտարարությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

 

Նույն շարքից