Rolling Stone պարբերականը կազմել է 21-րդ դարի լավագույն երգերի հարյուրյակը: Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեի Crazy in Love երգը, որը տեղ է գտել 2003 թվականին երկրպագուների դատին հանձնված Dangerously in Love ալբոմում:
Լավագույն երգերի երկրորդ հորիզոնականում հայտնվել է բրիտանուհի M.I.A.-ի Paper Planes կոմպոզիցիան, իսկ եռյակը եզրափակում է The White Stripes խմբի Seven Nation Army երգը:
100-րդ հորիզոնականում հայտնվել է պուերտոռիկացի երգիչ Դեդի Յանկիի Gasolina երգը: