Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն համաձայնության է հասել ակումբի հետ հրաժարագինը 1 միլիարդ եվրոյից 120 միլիոն եվրո դարձնելու հարցի շուրջ, այս մասին հայտնում է Marca պարբերականը:
Ընդ որում, այս փոփոխությունը չի վերաբերում երկու ակումբի՝ «Բարսելոնային» և ՊՍԺ-ին, որոնք պորտուգալացու համար ստիպված կլինեն վճարել 1 միլիարդ, եթե ցանկանան վերջինիս տեսնել իրենց թիմում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին» և «Միլանը»: