Չինաստանում մանկապարտեզի 6 դաստիարակչուհիները օգնության են շտապել ամենագնացի տակ հայտնված տղամարդուն՝ փրկելով վերջինիս կյանքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հեբեյ նահանգում: Տղամարդը, ով փողոցն անցել է բջջայինով խոսելու ընթացքում, չի նկատել, թե ինչպես է իրեն մոտենում ամենագնացը և վրաերթի է ենթարկվել վերջնիս կողմից:
Մանկապարտեզի աշխատակցուհիներն ակնթարթորեն օգնության են հասել, բարձրացրել ավտոմեքենան և ազատել տուժողին:
Վրաերթի ենթարկված տղամարդը հոսպիտալացվել է :